ՀՀ-ի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միանալու բանակցությունները հնարավոր են. Ցինցաձե. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Բաքու-Թբիլիսի-Կարս»-ին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով երկաթուղու բացման արարողությանն ու դրան ՀՀ-ի մասնակցությանը։
Ըստ նրա՝ կարող են տեղի ունենալ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից և Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային։
«Կարծում եմ՝ կուլիսային բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատել է Ցինցաձեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]