1171 դիտում
12:02 16-05-2023
Ադրբեջանում 2 քաղաքացի է ձերբակալվել, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի 2 քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և մեր երկրի դեմ ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, ովքեր տեսանյութեր են պատրաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչով, դրանք տարածել Youtube-ում։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է դավաճանության, ահաբեկչություն նախապատրաստելու, օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության դեմ կոչ անելու, Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների ցուցումով պետության դեմ կոչ անելու մեջ։

Նմանատիպ նյութեր
6127 դիտում
16:57 15-08-2015
Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով զենք տեղափոխելու մեջ. apsny.ge
1276 դիտում
13:37 02-01-2024
Թուրքիայում իսրայելական հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել
Այս բաժնից
1351 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1216 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1273 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա