211652_close_icon
views-count358 դիտում article-date 21:10 20-04-2026

Մոսկվայում ձերբակալվել է Իսրայելի առնվազն 40 քաղաքացի, որոնցից մի քանիսը մեղադրվում են Իրանի դեմ պատերազմելու մեջ

Ռուսաստանի անվտանգության ուժերը ապրիլի 19-ին ձերբակալել և հարցաքննել են Իսրայելի առնվազն 40 քաղաքացիների, որոնք Թել Ավիվից ժամանել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան: Միջադեպին ծանոթ աղբյուրը «Медиазона»-ին հայտնել է, որ ձերբակալվածների թվում են եղել երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ Իսրայելի և Ռուսաստանի, ինչպես նաև ռուսական անձնագրեր չունեցող իսրայելցիներ:  

Այնուհետև Իսրայելի քաղաքացիներին սկսել են հարցաքննել. նրանցից առնվազն մի քանիսին մեղադրել են Իրանի դեմ ռազմական գործողություներին մասնակցելու մեջ: Զրույցի ընթացքում ձերբակալվածներին ասել են, որ Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Իրանի թշնամին «նաև մեր թշնամին է»: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ «դժգոհ են» Իսրայելի քաղաքացիների Մոսկվա ժամանումից և որ նրանք «իզուր են ՌԴ ժամանել»:

Ձերբակալությունից մոտ հինգ ժամ անց Իսրայելի քաղաքացիներին «նախազգուշացումներ» պարունակող փաստաթղթերի ստորագրումից հետո սկսել են ազատ արձակել՝ հավանաբար, խոսքը «օրենքը խախտելու անթույլատրելիության» մասին նրանց տեղեկացնող փաստաթղթի մասին է:

Նմանատիպ նյութեր