Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով զենք տեղափոխելու մեջ. apsny.ge
Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության և ՆԳ նախարարության աշխատակիցները «Սադախլո» անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ում մեղադրում են անօրինական ճանապարհով հրազեն տեղափոխելու մեջ, հաղորդում է GeorgiaOnline-ը:
Հաղորդվում է, որ 2 գերատեսչությունների ձեռնարկած համատեղ գործողությունների արդյունքում մաքսային գործառույթների կատարման ժամանակ ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, 1947 թվականին ծնված Ֆրունզիկ Ա.-ն:
Քննությունը պարզել է, որ մեղադրվողը «Սադախլո» անցակետով անօրինական ճանապարհով Վրաստանի տարածք է տեղափոխել «Վալտեր» տիպի զենք և 10 մարտական փամփուշտ: Զենքն առգրավվել է Ֆ.Ա.-ին պատկանող ավտոմեքենայից:
Մեղադրվողը խոստովանական ցուցմունք է տվել: