211652_close_icon
views-count1900 դիտում article-date 15:08 13-05-2023

Գոռ Մինասյանը՝ Ասիայի կրկնակի չեմպիոն

Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։

Նա հրում վարժությունում գրանցել է 217 կգ, իսկ երկամարտի արդյունքում՝ 464 կգ արդյունք․ այս երկու արդյունքները նոր ռեկորդ են Ասիայի առաջնության համար։

2022 թվականին գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ևս դարձել էր Ասիայի չեմպիոն (452 կգ՝ երկամարտում)։

Ասիայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում էր կորեական Չինջու քաղաքում՝ մայիսի 5-ից 13-ը։

Նմանատիպ նյութեր