Զելենսկին ժամանել է Իտալիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ՝ հանդիպելու երկրի ղեկավարության և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Rai News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախատեսվում է Զելենսկու հանդիպումը հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջիո Մելոնիի հետ։ Դրանից հետո Ուկրաինայի ղեկավարը կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ընդունելությանը։ Միաժամանակ տեղեկություններ կան, որ Զելենսկին կարող է գիշեր մնալ Հռոմում, որից հետո մայիսի 14-ի առավոտյան կմեկնի Բեռլին։
Իտալական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցի ֆոնին տեղի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, Հռոմի կենտրոնի վրայով սահմանվել է թռիչքազերծ գոտի, իսկ քաղաքի որոշ տարածքներ վերահսկվում են սակրավորների, դիպուկահարների կողմից։ Ընդհանուր առմամբ, իրավապահ տարբեր կառույցների մոտ հազար աշխատակից է ներգրավված կարգուկանոնի պահպանման գործում: