211652_close_icon

Գնել Սանոսյանն ու Կախա Կախիշվիլին ընդգծել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու կարևորությունը

views-count1000 դիտում article-date 18:37 12-05-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր