211652_close_icon
views-count991 դիտում article-date 17:36 12-05-2023

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների հոսքը արտասահման կրճատելու համար

Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն,  որպեսզի ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում գրավիչ կենսապայմաններ ստեղծելով։ Այս կետը ներառվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգում, հետեւում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից:

«2022 թվականին սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն հոսքը արտասահման մեծացավ։ Այս կապակցությամբ լրացուցիչ միջոցներ են պահանջվում ֆինանսական գրավիչ, սոցիալական եւ այլ մեխանիզմներ ստեղծելու համար՝ մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության հոսքի կրճատման նպատակով»,- ասվում է ուրբաթ հրապարակված փաստաթղթի կետերից մեկում։

Նմանատիպ նյութեր