Լեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ից գնել 96 Apache մարտական ուղղաթիռներ
Լեհաստանը ցանկանում է 96 Apache մարտական ուղղաթիռներ գնել ԱՄՆ-ից: Լեհական ռադիոյի եթերում նման հայտարարություն է արել Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակը Լեհաստանին կտրամադրի ութ Apache ուղղաթիռներ սեփական պաշարներից, իսկ մոտ ապագայում լեհ օդաչուները կսկսեն վերապատրաստվել այդ մեքենաների վրա։
«Մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ լեհական զորքերը ստանան 96 այդպիսի ուղղաթիռ», - ասել է Բլաշչակը։
Ավելի վաղ լեհ զինվորականները հայտարարել էին, որ ցանկանում են առաջին հերթին Apache ուղղաթիռներով հանդերձել երկրի արևելքում տեղակայված 18-րդ մեխանիզացված դիվիզիան։