211652_close_icon
views-count838 դիտում article-date 20:08 09-05-2023

Վրաստանում համակարգչային հանցագործությունների թիվն աճել է

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համակարգչային հանցագործությունների թիվն աճել է 4.9 տոկոսով կամ 12 դեպքով, հաղորդում է aliq.ge-ն։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս տարվա առաջին 3 ամիսներին գրանցվել է համակարգչային հանցագործության 257 դեպք։ Բացահայտվել է 109 գործ, և բացահայտման գործակիցը, համապատասխանաբար,  կազմում է 42,41 տոկոս։

2022 թվականի հունվար-մարտ ամսիներին արձանագրվել է 245 գործ, որից 84 գործ բացահայտվել է, իսկ բացահայտման գործակիցը կազմել է 34.29 տոկոս։

Նմանատիպ նյութեր