970 դիտում
17:15 08-05-2023
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
« Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

Նմանատիպ նյութեր
3754 դիտում
16:17 27-02-2019
Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանը հատած ՀՀ քաղաքացուն, որն ունի հոգեկան խնդիրներ
4537 դիտում
11:22 19-12-2014
Յուրի Վարդանյանի որդուն, ով 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ են արձակել
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք