211652_close_icon
views-count4462 դիտում article-date 11:22 19-12-2014

Յուրի Վարդանյանի որդուն, ով 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ են արձակել

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշում է կայացրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Դավիթ Վարդանյանը մոտ 2 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ ընդունել է վճռով նախատեսված հարկադիր բուժում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, սեպտեմբերի 4-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի 5 ամիս ժամկետով: Իսկ էլ ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Վահան Հայրապետյանը ասել էր, որ Դավիթ Վարդանյանը իրեն մեղսագրվող 2 մեղադրանքներից մեկում է իրեն մեղավոր ճանաչել, այն, որ օգտագործելու նպատակով ձեռք է բերել հաշիշ տեսակի խոտ: «Բայց նրան մեղադրում են նաեւ արտասահմանից Հայաստան հաշիշ ներմուծելու հետ: Նա դրա հետ կապ չունի: Այդ հաշիշը նա ձեռք է երել Ագարակ քաղաքից»,- ասել էր փաստաանը: Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նրա դեմ քրեկան գործը հարուցվել էր 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 3-րդ մասով

Նմանատիպ նյութեր