211652_close_icon

Ուկրաինայում հավանության է արժանացել զորակոչի տարիքը նվազեցնելու օրինագիծը

views-count1063 դիտում article-date 10:13 06-05-2023
Ուկրաինայի Նախարարների կաբինետը հավանություն է տվել օրինագծին՝ զորակոչիկների տարիքային շեմը 27-ից մինչև 25 տարեկան նվազեցնելու մասին, որը թույլ կտա ավելի շատ քաղաքացիների ներգրավել զինվորական ծառայությանը մոբիլիզացիայի ընթացքում, հայտարարել է Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկն իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Գերագույն Ռադան երկարաձգել էր ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան մինչև օգոստոսի 18-ը։

Այժմ Գերագույն Ռադայի պատգամավորները պետք է քննարկեն օրինագծի ընդունումը։

Նմանատիպ նյութեր