3788 դիտում
15:37 07-07-2022
Կրթական տարկետում ունեցող ուսանողների համար զորակոչի տարիքը սահմանվեց մինչև 28 տարեկանը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը՝ որի համաձայն` կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:
«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է և ստացվում է, որ ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել՝ մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,-ասաց Դումանյանը՝ հավելելով, որ նախագիծը լայն հանրային քննարկում է անցել:
«Հաջորդիվ կառավարությունը կհատկացնի համապատասխան տեղեր` համապատասխան թվաքանակով և մասնագիտություններով: Պետությունը, ներդրում անելով, կակնկալի նաև համապատասխան ծառայությունների մատուցում»,-ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետման հնարավորություն ընձեռող տեղեր` կախված կառավարության առաջնահերթություններից:
«Կառավարությունը իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկել այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
27931 դիտում
12:56 14-09-2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը
1213 դիտում
14:04 14-03-2023
ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել զորակոչի տարիքը 21-ից 30 տարեկանը սահմանելու մասին
1096 դիտում
10:56 22-02-2014
Թուրքիայում բարձրացվել է զորակոչի տարիքը
Այս բաժնից
682 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից
454 դիտում
18:26 02-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ
457 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա