952 դիտում
20:12 05-05-2023
Վահան Քերոբյանը ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղում հանդես է եկել դասախոսությամբ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 5-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ և հանդես եկել «Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ։
Մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի ուղեկցությամբ նախարար Վահան Քերոբյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել համալսարանի թվայնացված գրադարանին, փաստաթղթերի արխիվացման կարգին, ուսումնական ծրագրերին, կրթական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Դասախոսության ընթացքում նախարարը ներկայացրել է աշխատանքի արտադրողականության վրա ազդող գործոնները, արտադրողականության աճին միտված Կառավարության միջոցառումները՝ հատկապես շեշտը դնելով Տնտեսության արդիականացման միջոցառման վրա։
Առանձին անդրադարձ է կատարվել Գյումրու «չոր» նավահանգստի նախագծին։
Դասախոսության ավարտին հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նմանատիպ նյութեր
1227 դիտում
12:54 14-09-2021
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում շչակ է գործարկվելու
838 դիտում
13:32 23-03-2024
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է ներկայացրել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում
Այս բաժնից
886 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին