211652_close_icon
views-count1039 դիտում article-date 13:56 26-04-2023

Բայդենը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 19-21-ը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթաժողովին, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարռուղար Քարին Ժան-Պիեռը։

«Նախագահ Բայդենը մայիսի 19-21-ին ճապոնական Հիրոսիմայում ներկա կգտնվի G7-ի գագաթաժողովին»,- նշվել է Ժան-Պիեռի հաղորդագրությունում։

Գագաթաժողովի ընթացքում «յոթնյակի» ղեկավարները կքննարկեն միջազգային խնդիրները, այդ թվում իրավիճակն Ուկրաինայի շուրջ եւ աջակցությունը Կիեւին, նշել է նա։

Այնուհետեւ Բայդենը կմեկնի Ավստրալիա եւ մայիսի 24-ին Սիդնեյում քառակողմ հանդիպում կունենա Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի ղեկավարների հետ։

Նմանատիպ նյութեր