Թրամփը նոյեմբերին կայցելի Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերին այցելել Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նա լրագրողներին ասել է, որ հնարավոր է նաև այցելի Վիետնամ, որտեղ նոյեմբերի 10-11-ը կանցկացվի ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների գագաթնաժողովը:
Նախագահը չի բացառել նաև այցը Ֆիլիպիններ: