211652_close_icon
views-count982 դիտում article-date 23:41 25-04-2023

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով: Այս մասին ֆեյսբուքյան էջով հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։

 Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.37մ (23.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։
 Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.585մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 23-ը ներառյալ՝ 24.233մլն. մ³:

Նմանատիպ նյութեր