211652_close_icon
views-count526 դիտում article-date 22:11 24-04-2023

Յուրաքանչյուր օր վառ ենք պահում անմեղ զոհերի հիշատակը․ իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Անդրեա Կազուն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ու գրառում կատարել։
«1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվում են ձերբակալությունները. մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ և խորհրդարանի անդամներ արտաքսվեցին և կոտորվեցին Անկարա տանող ճանապարհին:

Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ ժողովրդի զանգվածային տեղահանությունը, որին հաջորդեց սիստեմատիկ սպանությունների արշավը։

Մեծամասնությունը բնաջնջվել են մահվան երթերի միջոցով, փոքրաթիվ փրկվածները մահանում էին սովից՝ հասնելով սիրիական անապատի ճամբարներ:

Արդյունքում սպանվեց մեկուկես միլիոն մարդ, այդ թվում՝ հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ինչպես նաև ասորիներ և հույներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց կողմից բնակեցված հողերից։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և յուրաքանչյուր օր մենք միշտ վառ ենք պահում զոհերի հիշատակը Իտալիայում, «որպեսզի անցյալի տառապանքներից ծագի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղությամբ և փոխըմբռնմամբ լցված ապագան», ինչպես գրված է Նախագահ Մատարելլայի՝ Երևանում գտնվող հուշահամալիր այցելության կապակցությամբ տնկված ծառի մոտ տեղադրված ցացանակին»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր