Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այցելել է Երևանում «Ռուսական գրքի տուն»
Այս օրերին Երևանում գտնվող Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այցելել է նաև Երևանում «Ռուսական գրքի տուն», որտեղ հանդիպել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանում ռուսական մշակույթին և ռուսաց լեզվին վերաբերող մի շարք հարցեր։ ՌԴ փոխարգործնախարարն իր գոհունակությունն է հայտնել «Ռուսական գրքի տան» կողմից իրականացվող աշխատանքների ուղղությամբ։



