538 դիտում
14:50 24-04-2023
Արցախում մեկ շաբաթում հայտնաբերվել է 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք
Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը՝ նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ գրանցված 1253 զանգից 17-ը՝ տեխնածին, 16-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Հինգ պատանի բացօթյա հանգստանալու նպատակով դուրս են եկել քաղաքից և մոլորվել անտառում: Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները վերջիններիս հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ:
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ 1 կանչ է գրանցվել. Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից ոչ ոք չի տուժել: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և վերադարձել մշտական տեղակայման վայր:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Հրդեհի 3 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, 1-ը՝ Ասկերանի շրջանում։ Բոլոր դեպքերով կատարվել են կանխարգելիչ գործողություններ:
Յոթ օրվա ընթացքում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը կատարել են 8 ելք։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ՆԳՆ ծառայողներն ապրիլի 23-ին և 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի և հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում»,- ասված է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
913 դիտում
21:01 26-12-2022
Հայտնաբերվել է շուրջ 103 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք․ ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը
586 դիտում
14:17 17-04-2023
1 շաբաթում Արցախում հայտնաբերվել է 252 միավոր ռազմամթերք. ԱԻՊԾ
640 դիտում
21:02 26-06-2023
Արցախի ԱԻՊԾ սակրավորները մեկ շաբաթում հայտնաբերել են 159 միավոր ռազմամթերք
Այս բաժնից
538 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
328 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը