211652_close_icon

210 եղևնի՝ 41 պետությունների ներկայացուցիչներից. Հայոց ցեղասպանության թանգարանի եղևնիների պուրակն ընդարձակվում է

views-count826 դիտում article-date 09:47 24-04-2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եղևնիների պուրակն ընդարձակվում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ գումար է հատկացվել, աշխատանքներ են տարվել և պուրակի համար 640 քմ մակերեսով 2 տեղամաս է ավելացվել:

Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հայաստան եկած բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր հուշահամալիր այցելության ընթացքում հիշողության պուրակում եղևնիներ տնկելու հնարավորթյուն ունեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ այդպես նրանք ոչ միայն ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև Ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ առաքելություն են իրականացնում:

Նմանատիպ նյութեր