41223 դիտում
11:01 23-04-2023
Երևանում ավտովթարից հետո հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել․ եթե պարեկները օպերատիվ չարձագանքեին, այն ողբերգական ավարտ էր ունենալու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում ավտովթարից հետո հերթական խուլիգանական դրդումներով ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Պարեկները՝ հահյոհայնքների, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ քաղաքացիների անդորրը խախատելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քանի անձի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ «սուտի լավ տղերքը» հանդիսանում են՝ Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Նելսոն Ասատրյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Քալանդարյանը, 20-ամյա Էդուարդ Հարությունյանը, 51-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, 43-ամյա Արտավազդ Սարգսյանը, 32-ամյա Նարեկ Պետրոսյանը և 24-ամյա Հայկ Մովսիսյանը։ Իսկ 15-ամյա Լյուդվիգ Ա․-ն ներկայացվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Արդեն Ոստիկանության Մաշտոցի բաժնում Ն․ Ասատրյանը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ապա հարվածել և կոտրել 3-րդ հարկի միջացքի պատուհանի ապակին։
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատարաստված նյութերը նշված անձաց հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է NEWS.am լրատվամիջոցի տեսանյութը, Հալաբյան փողոցում ավտովթարից հետո տեղի ունեցած ծեծկռտուքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+