931 դիտում
13:32 20-04-2023
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար․ ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։
«Մեր պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ Մենք նաև պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան պրոակտիվ լինի և քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որևէ ռազմական աջակցություն»,- նշել է Փորթերը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1453 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1276 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
868 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները