Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք. Կոնգրեսմեն Ջիմ Կոստա
Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա դատապարտել է Կոնգրեսմեն Ջիմ Կոստան: Նա թվիթերի իր էջում գրել է.
«Ես դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: