Մարտիրոոսված մեր տղաներին դավաճանած վերնախավը չի կարող խուսափել պատասխանատվությունից. «Որդիների կանչ» ՀԿ
Լինելով մեկ տարի պայքարի մեջ, մենք համոզվեցինք, որ միայն քաղաքական պայքարով կարելի է փրկել անհուսալի վիճակում հայտնված Հայկական պետականությունը եւ Հայրենիքը: Այս մասին հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը:
«Լրացավ մեկ տարին, ինչ բռնել ենք պայքարի իրավական ուղին՝ համոզված լինելով դավաճանական խմբի ազգակործան գործունեության մեջ:
Հույս ունեինք, որ ազգային պետության իրավական համակարգը եւ ուժային կառույցները հետեւում են մեր պետության ստեղծման գաղափարներին ու արժեքներին:
Եւ ինչի՞ արժանացանք մեկ տարվա ընթացքում՝ արհամարհանքի, անարգանքի, ստի եւ զրպարտանքի, բանսարկության, կեղծիքի, սրբությունների ոտնահարման, անտարբերության, բիրտ ուժի կիրառման, օրենքների բացարձակ ու կոպտագույն խախտման:
Համակարգն ամբողջովին ծառայում է մեկ մարդու՝ նիկոլին:
Բոլոր նրանք ովքեր ծառայում ու լուռ կատարում են ազգակործանի ապօրինի հրամանները, այսուհետ չեն խուսափելու պատասխանատվությունից:
Ինչեւէ, մեզ խփում են, մենք նորից կանգնում ենք. այս հողում մեր որդիներն են, նրանք մեզ ամեն անգամ նոր ուժով հանում են ոտքի:
Սիրելի հայրենակիցներ, այսուհետ մեր պայքարը նոր թափ է ստանում:
Լինելով մեկ տարի պայքարի մեջ, մենք համոզվեցինք, որ միայն քաղաքական պայքարով կարելի է փրկել անհուսալի վիճակում հայտնված Հայկական պետականությունը եւ Հայրենիքը:
Մեզ հաջողվել է բազմաթիվ զրկանքների գնով փակ պահել Եռաբլուրը դավաճան իշխանությունների առջեւ:
Մարտիրոոսված մեր տղաներին դավաճանած վերնախավը չի կարող խուսափել պատասխանատվությունից։
Վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակի:
Բոլոր առողջ ուժերին, ովքեր չեն հանդուրժում այս դավաճանական իշխանությանը, հրավիրում ենք քննարկումների, որպեսզի միացյալ ուժերով հասնենք Տղերքին արժանի հայրենիք ունենալուն։
Միաժամանակ շարունակելու ենք բողոքի ակցիաները, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը:
Պատրաստակամ ենք մասնակցել ազգային օրակարգով ցանկացած պայքարի:
Փա՛ռք մեր տղաներին, միասի՛ն դեպի հաղթանակ»,- ասվում է հայտարարությունում: