211652_close_icon
views-count871 դիտում article-date 19:10 17-04-2023

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է։ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Կարեն Դեմիրճյանը հիշվել և միշտ հիշվելու է որպես պետականամետ, բացառիկ գործիչ և հայրենասեր մարդ։ Նա, որպես պետության և ազգի առաջնորդ, իր օրինակով ցույց էր տալիս, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Այդ օրինակն այսօր էլ պետք է ուղենիշ լինի բոլորիս համար։

Մեզ այսօր հենց Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում»,-նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր