211652_close_icon
views-count997 դիտում article-date 16:49 16-04-2023

Կապանում շչակների գործարկմամբ անց են կացվել «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից 2023 թվականի ապրիլի 14-ին ժամը 11։45-ին Կապան քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Կապանի թիվ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում և «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում շչակների գործարկմամբ անց են կացվել «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Նմանատիպ նյութեր