211652_close_icon
views-count1990 դիտում article-date 09:53 15-04-2023

Գրիգորյանն ու Միրզոյանը հակասում են իրար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ իշխանության ներկայացուցիչներն անում են հայտարարություններ, որոնք հակասում են միմյանց: Այս անգամ խոսքը վերաբերում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ում հայտարարությունները հակասել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերին: Մասնավորապես, Գրիգորյանն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին եւ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող օգնության նախագծում սպառազինության աջակցություն չէր նախատեսվում։ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք եւ զինամթերք։ Չի կարող որեւէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել, եւ Հայաստանը հրաժարվի»։

Եվ հենց այս հայտարարությունն էլ հակասում է Արարատ Միրզոյանի խոսքերին: Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձել էր ՀԱՊԿ կողմից առաջարկվող փաստաթղթերի բովանդակությանը եւ հայտարարել էր. «Քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այունհետեւ կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։

Այսպիսով, Արմեն Գրիգորյանի եւ Արարատ Միրզոյանի հայտարարությունները հակասում են միմյանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր