211652_close_icon
views-count523 դիտում article-date 12:17 14-04-2023

ԱՊՀ ԱԳՆ-ների ղեկավարները նիստ կանցկացնեն Սամարղանդում

Սամարղանդի Կոնգրես-կենտրոնում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին մասնակցելու համար Ուզբեկստան են ժամանել Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, տեղեկացրել է Sputnik Узбекистан-ը։

Գագաթաժողովի օրակարգում մոտ տասը հարց է՝ ԱՊՀ-ի տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Նախատեսված է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մտքերի փոխանակություն միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների վերաբերյալ։

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Համագործակցության հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմի մեջ մտել են նաեւ Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։

2023թ. ԱՊՀ-ի նախագահող երկիրը Ղրղըզստանն է։

Նմանատիպ նյութեր