58375 դիտում
13:27 12-04-2023
Առեղծվածային դեպք Երևանում, պարեկների ու բժիշկների շնորհիվ «Հաղթանակ» կամրջի տակ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված տղամարդուն պարեկները պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային․ ժամանել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակ 3-րդ վաշտ պարեկներ Մարինե Հարությունյանն ու Սերգեյ Հարությունյանը ծառայություն կատարելիս նկատել են որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։ Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանում են 1-03։ Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։
Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+