211652_close_icon
views-count1117 դիտում article-date 23:20 11-04-2023

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չարդարացված ագրեսիան. Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չարդարացված ագրեսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չհրահրված, չարդարացված ագրեսիան, քանի որ, որպես ագրեսոր պետություն, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, և նրա գործողությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը:

 

Նմանատիպ նյութեր