Անկախության ձեռքբերման օրվանից Վրաստանի ապագան հիմնված է եվրոպական ընտանիք վերադառնալու գաղափարի վրա. Դարչիաշվիլի
Անկախությունից ի վեր Վրաստանի ապագան հիմնված է եվրոպական ընտանիք վերադառնալու գաղափարի վրա։ Այս նպատակին կարելի է հասնել միայն համերաշխության և հաստատակամության միջոցով,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Գրում են վրացական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, չնայած տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական սուր իրավիճակին, այսօր Վրաստանը պահպանում է իր անկախությունն ու խաղաղասիրական կուրսը։
Մեր երկիրն անցնում է ամենադժվար ճանապարհով, բայց անխոնջ աշխատանքով, պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ մենք անպայման կհաղթահարենք բոլոր փորձությունները։
Եվս մեկ անգամ խոնարհվում եմ ապրիլի 9-ին զոհված հերոսների առաջ։ Շատ շնորհակալություն նրանց, ովքեր իրենց նվիրումով ճանապարհ հարթեցին դեպի ազատություն:
Նշենք, որ ապրիլի 9-ին Վրաստանում նշում են անկախության վերականգնման օրը։