211652_close_icon

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան

views-count796 դիտում article-date 15:21 07-04-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Գաբալա քաղաքի միջազգային օդանավակայանում Ղարիբաշվիլիին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ այլ պաշտոնյաներ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այցի շրջանակներում տեղի կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Վրաստանի վարչապետի բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր