211652_close_icon
views-count1714 դիտում article-date 11:52 07-04-2023

Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Աստվածամոր Ավետման տոնի առթիվ, որում ասված է.

«Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։ Աստվածայինի և մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո և հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ և ձեր ընտանիքներին։

Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը։ Առողջություն, երջանկություն և արարման մեծ հնարավորություններ եմ մաղթում՝ հանուն մեր ընտանիքների և հայրենիքի շենության»։

Նմանատիպ նյութեր