Մակրոնը Սի Ծինփինին կոչ է արել խելքի բերել Ռուսաստանին
Ապրիլի 6-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է apnews.com-ը:
Մակրոնը հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարին, որն անցյալ ամիս Մոսկվայում արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ընդունելությանը, կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին» և օգնել Ուկրաինայում տևական խաղաղություն հաստատելու ջանքերում։
«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ ... Ռուսաստանին խելքի բերելու և բոլորին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցերում: Մենք պետք է կայուն խաղաղություն գտնենք: Կարծում եմ, որ սա նաև կարևոր խնդիր է Չինաստանի համար, ինչպես որ Ֆրանսիայի և Եվրոպայի համար է», - ասել է Մակրոնը Սիին:
Մակրոնը նաև ասել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմը հարված է հասցրել կայունությանը՝ Ուկրաինայում տասնամյակների խաղաղությանը:
Սին չի հիշատակել Ուկրաինան կամ Ռուսաստանը, բայց ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները: Նա նշել է, որ Պեկինը և Փարիզը «աշխարհի բազմաբևեռացման հաստատակամ խթանողներն են»: