211652_close_icon
views-count619 դիտում article-date 15:11 05-04-2023

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված ավանդական ուղերձի ժամանակ կոչ է արել աղոթել ռուս եւ ուկրաինացի զինվորների մայրերի համար, հայտնում է Vatican News-ը։

«Նրանք զոհված երեխաների մայրեր են։ Աղոթենք նրանց համար»,- ասել է Հռոմի Պապը՝ կոչ անելով աղոթել նաեւ «ռազմական հանցագործությունների զոհերի համար»։

Ավելի վաղ Հռոմի Պապը հավատացյալներին հիշեցրել էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի՝ Ամենասուրբ Աստվածածնի անբասիր սրտին նվիրված տարեդարձի մասին։

«Ավետման տոնին մենք վերականգնեցինք մեր նվիրումը Մարիամի անբասիր սրտին՝ վստահությամբ որ միայն սրտերի դիմումը կարող է բացել ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր