211652_close_icon
views-count883 դիտում article-date 20:45 04-04-2023

Վրացական ցորենը հիմնականում արտահանվել է Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի կառավարությունը որոշել է ցորենի արտահանման սահմանափակումը ժամանակից շուտ վերացնել: Սահմանափակումը, որը պետք է գործեր մինչև հուլիս, շուտով կհանվի։ Պատճառը գյուղացիների բողոքն է. նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը։

Aliq Media-ի փոխանցմամբ՝ BusinessPressNews-ը գրել է, թե մինչ սահմանափակումների սահմանումը որտեղ և որքան ցորեն է վաճառել Վրաստանը: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) արտաքին առևտրի պորտալի տվյալները հասանելի են 2014 թվականից, այդ տարի Վրաստանն արտահանել է 2,3 մլն դոլար արժողությամբ ամենաշատ` 7 775 տոննա ցորեն, որն ամբողջությամբ վաճառել է Հայաստանին։

Նույն տվյալների համաձայն, 2015 և 2017 թվականներին արտահանում չի իրականացվել, իսկ 2016 թվականին Վրաստանն Ադրբեջանին վաճառել է 70,2 հազար դոլարի 74 տոննա ցորեն։ 2018 թվականին Հայաստանում իրացվել է 10,1 հազար դոլարի 51,5 տոննա արտադրանք, իսկ նվազագույնը Գերմանիայում՝ 0,90 տոննա։

2019 թվականին Ադրբեջանում վաճառվել է 167,3 հազար դոլարի 698 տոննա տեղական ցորեն։ 2020 թվականին նույնպես արտահանում չի իրականացվել:

Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա արտահանում ընդհանրապես չի եղել: Մինչև արգելքի սահմանումը` 2021 թվականին Վրաստանը Հայաստանին վաճառել էր 1 316 տոննա ցորեն՝ 324,9 հազար դոլար արժողությամբ, իսկ 40 տոննա ցորեն՝ 10,8 հազար դոլար արժողությամբ, Ուկրաինային։

Ի դեպ, մեկ տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 700-800 հազար տոննա ցորեն, որից տեղական արտադրանք է միայն 10-15 տոկոսը, թեպետ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել 50 տոկոսի։

Հացահատիկի ներմուծման 70 տոկոսը կատարվում է Ռուսաստանից, մնացած հատվածը ներմուծվում է Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից։

 

Նմանատիպ նյութեր