211652_close_icon
views-count787 դիտում article-date 18:58 04-04-2023

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքային գործունեությունս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում:
Մեծ պատիվ էր վերջին 11 ամիսների ընթացքում ստանձնել Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարման բարձր պատասխանատվությունը:
Կարծում եմ, որ թիմային աշխատանքը երաշխավորել է ոլորտի զարգացումը, որը կլինի շարունակական և շատ մոտ ապագայում համայնքային բժշկական կազմակերպությունները կմատուցեն լավագույն ծառայությունները մեր ազգաբնակչության համար»,-գրել է նա և տեղեկացրել, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Երևանի քաղաքապետարանում:

Նմանատիպ նյութեր