211652_close_icon
views-count5834 դիտում article-date 10:48 04-04-2023

Մարինե Արիստակեսյանն թողնելով տնօրենի պաշտոնը, կշարունակի մանկավարժական գործունությունը Երևանի թիվ 117 դպրոցում

Լիլիթ Նիկոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Ուսուցիչը պետք է ունենա առավելագույն հեղինակություն և  
նվազագույն  իշխանություն
            Թոմաս  Շաշ

Վաստակաշատ մանկավարժ, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Արիստակեսյանը մոտ երեսուն տարի է ինչ աշխատում է Երևանի թիվ 117 դպրոցում։ Խստապահանջ մանկավարժը կրթելով աշակերտներին, նրանց զինում է  հարուստ գիտելիքներով։ Հետագայում նա ստաձնելով նաև դպրոցի փոխտնօրենի, ապա տնօրենի պաշտոնը, շարունակել է աշխատել նույնքան նվիրումով, որի արդյունքում ունեցել է մեծ հաջողություններ և դպրոցի պատմության մեջ թողել բարի համբավ։  
   
Մարինե Արիստակեսյանն այսուհետ թողնելով տնօրենի պաշտոնը, կշարունակի մանկավարժական գործունությունը դպրոցում և վստահ եմ, որ դեռ երկար տարիներ նա իր խորը գիտելիքները և հարուստ կենսափորձը կներդնի սերունդների կրթության ու դաստիարակության գործին։ 

Բարի երթ Ձեզ,  հարգարժան տիկին Արիստակեսյան»:

Նմանատիպ նյութեր