Դատարանը երկրորդ անգամ մերժել է Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Երեւանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։