Ֆինլանդիան ընտրում է նոր խորհրդարան
Ֆինլանդիայում, այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Երեք հիմնական ուժեր հավակնում են ստանալ ընտողի քվեն՝ պահպանողական ընդդիմությունը՝ Ազգային կոալիցիոն կուսակցություն՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, աջակողմյան «Ճշմարիտ ֆիններ» կուսակցությունը՝ Ռիիկա Պուրայի գլխավորությամբ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Ֆինլանդիայի ներկայիս վարչապետ Մարին Սաննայի գլխավորությամբ։
Դիտորդները կանխատեսում են կատաղի մրցակցություն. վերջին հարցումների համաձայն՝ «Իրական ֆիններ» կուսակցության աջ պոպուլիստները ընդամենը 0,3 տոկոսով են զիջում Օրպոյի կուսակցության պահպանողականներին: Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք 37-ամյա Սաննա Մարինը կպահպանի Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը։
Մարինի համբավը հարվածի ենթարկվեց 2022 թվականի օգոստոսին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում նրա ընկերների հետ պարելու տեսանյութ տարածվեց: Ըստ լրատվամիջոցի՝ Ֆինլանդիայի վարչապետի մասնակցությամբ տեսագրությունում լսվում էր, թե ինչ-որ մեկն ասում է «ալյուր» բառը՝ իբր նկատի ունենալով կոկաինը։ Սկանդալը մարելու համար Մարինն ինքնակամ հանձնել է թմրամիջոցների թեստ, որի արդյունքը բացասական է եղել։ Արդյունքում, միջադեպն ի չիք դարձավ, բայց Մարինի վարկանիշը, որը ըստ Helsingin Sanomat թերթի, դեկտեմբերին 64 տոկոս էր, որոշ անկում ունեցավ։
Սաննա Մարինը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարն է 2019 թվականի վերջից։ Նա ղեկավարում է 5 կուսակցություններից բաղկացած ձախ կենտրոնամետ կոալիցիան: Մարինը մնում է հանրաճանաչ՝ շնորհիվ Covid-ի համաճարակի դեմ պայքարում ունեցած հաջողությունների և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործում հաջողության։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունը մեղադրում է իր կառավարությանը պետական միջոցների անպատասխանատու ծախսման մեջ և խոստանում ծախսերը կրճատել 6 միլիարդ եվրոյով։
Խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած կուսակցության առաջնորդն ավանդաբար ստանում է նոր կառավարություն ձևավորելու առաջնային իրավունք։ Այս անգամ կառավարական նոր կոալիցիայի կառուցումը խոստանում է երկար ու դժվար լինել, քանի որ մի շարք կուսակցություններ արդեն բացառել են աջ պոպուլիստների հետ համագործակցությունը։