211652_close_icon
views-count1063 դիտում article-date 15:10 01-04-2023

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Հիշողության զարգացման տեխնիկաներ» թեմայով դասընթաց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 28-ից 30-ը ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինն իրականացրել է «Հիշողության զարգացման տեխնիկաներ» թեմայով դասընթաց՝ ՆԳՆ, ԱԻՆ աշխատակիցների, նրանց երեխաների, ինչպես նաև քաղաքացիների հետ։

Դասընթացի նպատակն էր ամրապնդել նախկինում անցկացված դասընթացներից ձեռք բերած հիշողության մարզման տեխնիկաները և մտապահման ունակությունները, տեսական նյութի միջոցով մասնակիցներին ներկայացնել իմացական գործընթացների կառուցվածքի, տեսակների, գործառույթների մասին, ինչպես նաև մարզել լսողական և տեսողական հիշողությունը, իմաստային հիշողության և երևակայության հմտությունները։

Ծրագրի ընթացքում հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շեշտը դրել են մասնակիցների ընդհանուր մտածական գործընթացների բարելավման, ուշադրության կենտրոնացման և ինքնակարգավորման հմտությունների միջոցով հիշողության ակտիվացման վրա։ Այդ նպատակով կիրառված սարքավորումների՝ «ԿՀԿ-ռեակոր»-ի և «Էգոսկոպի» միջոցով մարզվել են մասնակիցների շնչառական հմտությունները՝ նպաստելով կոգնիտիվ գործընթացների զարգացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր