1042 դիտում
14:27 31-03-2023
Նիդեռլանդներն իր ցամաքային զորքերը կմիավորի գերմանական զորքերի հետ. Bloomberg
Նիդեռլանդները նախատեսում է 2023թ. ավարտել երեք ցամաքային բրիգադների ինտեգրումը գերմանական զորքերին՝ եվրոպական հավաքական պաշտպանության ամրապնդման նպատակով։ Պլանը նախատեսում է 8 հազար մարդու մասնակցություն։ Զորքերի մասնակի միաձուլման մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Նիդեռլանդների Թագավորական բանակի հրամանատար, գեներալ Մարտին Վեյնենին։
Նշվել է, որ Նիդեռլանդների ցամաքային ուժերի կազմում կան երեք մարտական բրիգադներ, որոնցից երկուսն արդեն ինտեգրվել են գերմանական զինված ուժերին։ Տեղեկացվել է, որ կմիավորվեն նաեւ թեթեւ հետեւակի հոլանդական 13-րդ բրիգադը եւ բունդեսվերի 10-րդ տանկային դիվիզիան։
Ինտեգրման պլանում անդրադարձ չկա Korps Commandotroepen-ին՝ Նիդեռլանդների բանակի հատուկ նշանակության ստորաբաժանմանը։
Վեյնենը, բացատրելով երկու բանակների փոխգործակցության նոր սկզբունքները, ընդգծել է, որ երբ Գերմանիայի հրամանատարը որոշում է ընդունում, ապա այստեղ բանավեճի տեղ չպետք է լինի։
«Եթե հոլանդացի հրամանատարը ցանկանում է սեփական որոշում կայացնել Նիդեռլանդներում, ապա դրան հաջորդելու է քննարկում սկսելը։ Անկասկած, մենք պետք է հարգենք միմյանց»,- նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։

Նմանատիպ նյութեր
880 դիտում
21:50 10-07-2024
Նիդեռլանդներն աշխատում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ուղղությամբ
28930 դիտում
23:59 02-01-2017
ՌԴ ցամաքային զորքերը նոր «Իսկանդեր Մ» համակարգեր կստանան
1654 դիտում
10:53 24-03-2023
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում