211652_close_icon

Նիդեռլանդներն Ուկրաինա է ուղարկել խոստացված F-16 կործանիչների վերջին խմբաքանակը

views-count652 դիտում article-date 22:54 27-05-2025
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոստացված 24 F-16 կործանիչների վերջին խմբաքանակն Ուկրաինային մատակարարելու մասին։

Այս մասին տեղեկացրել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։

Նիդեռլանդական F-16-երը երկրի հարավում գտնվող Վոլկելի ավիաբազայից ուղարկվել են Բելգիա, որտեղից էլ կտեղափոխվեն Ուկրաինա։Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ներկա է գտնվել F-16-երի ուղարկման արարողությանը։

«F-16-երը կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար Ռուսաստանի ամենօրյա օդային հարձակումների պատճառով։ Դրանք թույլ են տալիս մեզ հեռու պահել ռուսական ագրեսիան»,- մեկնաբանել է Ռուբեն Բրեկելմանսը։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ F-16-երի փոխանցումը չի նշանակում երկրի մասնակցության ավարտը կործանիչ ինքնաթիռների կոալիցիային, որն Ամստերդամը գլխավորում է Դանիայի և Միացյալ Նահանգների հետ միասին։

Նմանատիպ նյութեր