ՌԴ ցամաքային զորքերը նոր «Իսկանդեր Մ» համակարգեր կստանան
Ռուսաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի ենթակայության տակ շուտով կհայտնվեն «Իսկանդեր Մ» տակտիկական հրթիռային համակարգերը։
Interfax-ը, հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ ծրագիրը շարունակվելու է 2017 թվականի ողջ ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՌԴ հրթիռային և հրետանային զորքերը մինչև 2020 թվականն ամբողջովին անցնելու են «Իսկանդեր Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերին։