862 դիտում
19:19 30-03-2023
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են
ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը:
Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Առանձնացված է 2 բաղադրիչ՝ ուղղված միջազգային համագործակցությանն ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ՀՀ մշակույթի պետական ռազմավարության առաջնահերթությունները:
Ըստ փոխնախարարի՝ էապես ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նա առանձնացրել է 2 հիմնական բաղադրիչ՝ միջազգային համագործակցության ընդլայնման և մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղություններով:
«21-րդ դարում խոսել մշակութային կյանքի ակտիվացման և մշակութային քաղաքականության մասին, առանց միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ճանաչելի դարձնելու, անհնար է պատկերացնել: Շատ կարևոր է նաև մշակութային գործունեությունը չկենտրոնացնել մայրաքաղաքում, այլ տարածել և հասանելի դարձնել նաև մարզերում՝ տարբեր ծրագրերի ու հստակ քաղաքականության միջոցով»,- ասել է Արա Խզմալյանը:
Այս առումով առաջիկա անելիքներից նա ընդգծել է, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ նախատեսվում է հրատարակել անգլերեն պատկերագիրք՝ նվիրված կոմպոզիտորի գործունեությանը: Մարզերում մշակութային կյանքի գործունեությունն ապահովելու տեսանկյունից պետական քաղաքականությամբ նախանշված է մշակութային տները հանրային կյանք վերադարձնելն ու դրանք կենսունակ դարձնելը՝ նաև մայրաքաղաքի գեղարվեստական մշակույթի արդյունքը մշակույթի տներում ներկայացնելով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթամշակութային գործունեության՝ նախորդ տարվա արդյունքները. 2022 թ. շուրջ 20.000 աշակերտներ մասնակցել են տարբեր նախագծերի՝ «Դասարվեստ», Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր» և այլն: Այս տարվա համար հատկացումներն ավելացել են:
Քննարկման մասնակիցները վերահաստատել են մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված քաղաքականության առաջնահերթությունը՝ շեշտադրելով ուշադրության կենտրոնացումը երաժշտական և արվեստի դպրոցներին:
Նախատեսվում է համերգաշարերի կազմակերպում՝ նախանշելու տաղանդավոր երեխաների կարիերայի ճանապարհը՝ պետական ուշադրության տակ պահելով նրանց զարգացման ընթացքը:
Արա Խզմալյանն ընդգծել է, որ սահմանված կարգով կարիքների գնահատումից հետո ընդլայնվել է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման բյուջեն: Կարևորվել է գործիքների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման մշակույթը:
Տեղեկացվել է, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը պետական աջակցությամբ շուտով կունենա երգեհոն, ինչն աննախադեպ ձեռքբերում է երաժշտական միջավայրի համար:
Քննարկմանն անդրադարձ է եղել 2024 թ. նախատեսվող 2 մեծ միջոցառման՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին:
«Հայ-ֆրանսիական և հայ-վրացական համատեղ հայտ ենք ներկայացրել 2 մեծանուն հայերին ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ այս համատեքստում ևս ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը ճանաչելիության բարձրացման տեսանկյունից:
Այս առումով հիշատակվել է նաև հայ մշակույթը օտարալեզու գրականությամբ հանրահռչակելու քաղաքականությունը, որը պարբերական բնույթ է կրելու:
Ներկայացվել է նաև մշակութային ենթակառուցվածքների՝ համերգային և թատերական հաստատությունների բարելավմանն ուղղված գործունեությունը, ընդգծվել դրա կարևորությունը՝ հանդիսատեսին նորովի ներկայանալու և ավելի գրավիչ պայմաններ ունենալու տեսանկյունից:
«Ապահովելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ՝ մեծացրել ենք մշակութային հաստատությունների տնօրեններին ուղղված պահանջները»,- ասել է Արա Խզմալյանը:
Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը ներդրել է ֆինանսավորման նոր մոդել, համաձայն որի՝ տվյալ մշակութային կառույցը, սեփական ջանքերով մեծացնելով եկամուտները, հնարավորություն է ունենում պետությունից ստանալու նույնչափ հատկացում:
Կողմերն ընդգծել են նաև մշակութային օջախներում ներառականության ապահովման կարևորությունը ոչ միայն ֆիզիկական, այլև բովանդակային հասանելիության առումով:
Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը
Տեղի է ունեցել քննարկում նաև սպորտի ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ ծրագիրը ներառում է մասսայական սպորտի և մեծ նվաճումների սպորտի ենթաոլորտները, իսկ Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կառավարությունը խրախուսում է նաև մարզական բարձր արդյունքները միջազգային մրցասպարեզներում, աջակցում է մարզական ֆեդերացիաների գործունեությանը:
Մեծ նվաճումների սպորտի ոլորտում, մասնավորապես, աջակցություն է տրամադրվում հայ մարզիկներին՝ պատշաճ պատրաստվելու և մասնակցելու հեղինակավոր մրցաշարերին, այդ թվում՝ պարալիմպիկ, առանձին մարզաձևերի զարգացմանը, խրախուսվում են նվաճումներ արձանագրած մարզիկները և ոլորտի աշխատակիցները։
Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն առաջարկել է քննարկել ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ֆինանսական աջակցության տրամադրումը բյուջետային հայտում ներառելու հարցը, ինչպես նաև որոշ հարցեր քննարկել մարզագույքի և մարզահագուստի հատկացումների վերաբերյալ:
2022 թվականին ամբողջովին վերանայվել են մասսայական սպորտի միջոցառումները և հաստատվել են «Վարչապետի գավաթ» անվանակարգի տակ սիրողական խճուղավազքի (կրոսավազքի), սեղանի թենիսի, խճուղային հեծանվավազքի, լողի մրցաշարեր, այլ մասսայական միջոցառումներ, աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար, Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովման միջոցառումներ:
2023-2025 թվականներին ծրագրում ընդգրկված միջոցառումները փոփոխվում են՝ կախված միջազգային մրցաշարերի ժամանակացույցից: Հավելյալ միջոցներ են նախատեսվել ադապտիվ սպորտին:

Նմանատիպ նյութեր
2850 դիտում
13:40 15-11-2019
Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են. Հակոբ Արշակյան
1279 դիտում
14:45 11-07-2022
Մի շարք ծառայությունների մասով բյուջետային հատկացումներն ավելացել են
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը