972 դիտում
21:15 26-07-2022
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը: «Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը, ապա ոլորտ առ ոլորտ ներկայացրել իրականացվելիք ծրագրերը:
Մասնավորապես, գալիք տարում այս տարվա համեմատ հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով:
Արայիկ Խզմալյանի խոսքով՝ կշարունակվեն նախադպրոցական եւ դպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգումն ու կառուցումը՝ ներառելով նաեւ գյուղական փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների համար համախառն ընդգրկվածությունը 61,3 տոկոսից 2025 թ. հասցնել 85 տոկոսի»,- ասել է նա:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է խորհրդի 2023 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրն ու միջոցառումները: Մասնավորապես, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար եկող տարում նախատեսված է հատկացնել 7 մլրդ 683 մլն 978 հազար դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է 49 մլն դրամով: Հանրային հեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում եւ մշտադիտարկում ծրագրի համար կհատկացվի 174 մլն 52 հազար դրամ:
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը նշել է, որ գրասենյակի կողմից իրականացվելիք «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար նախատեսվում է հատկացնել 698 մլն 39 հազար դրամ: «2023 թ. նախատեսվում է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագրիը՝ 400 սփյուռքահայ պատանու եւ երիտասարդի մասնակցություն, սակայն ընդունվել է 955 հայտ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք 400-ը դարձնել 600»,- ասել է նա:
Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Նմանատիպ նյութեր
1348 դիտում
17:43 01-11-2022
Ներկայացվել են Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների 2023 թ. բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
Այս բաժնից
1147 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1255 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1459 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ