1066 դիտում
13:15 29-03-2023
ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։

Նմանատիպ նյութեր
3670 դիտում
09:41 26-02-2018
Սեուլը հույս ունի, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շուտով կառուցողական երկխոսություն կծավալվի
4534 դիտում
10:37 08-07-2018
Հրվ. Կորեան ԱՄՆ-ի և Հյս. Կորեայի միջև կառուցողական բանակցությունների շարունակության մեծ հույս ունի
1042 դիտում
15:08 12-11-2022
Տոկիոն հույս ունի, որ Ճապոնիան և Չինաստանը կձգտեն «կառուցողական եւ կայուն» հարաբերություններ կառուցել
Այս բաժնից
991 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1000 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
982 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել