211652_close_icon

Ալեն Սիմոնյանը ժամանել է Գերմանիա

views-count991 դիտում article-date 14:55 28-03-2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած ձեռքի կոտրվածքին ու դրան հաջորդած վիրահատությանը, Գերմանիայում է։ Այս մասին տեղեկանում է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին», - գրել է Ենգիբարյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն օրերս մարզվելու ընթացքում սայթաքել էր ու կոտրել ձեռքը։ Միջադեպի հետևանքով նա վիրահատվել է։

Նմանատիպ նյութեր